Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ղարաբաղում դժգոհություններ կան

Ղարաբաղում դժգոհություններ կան
29.07.2014 | 19:57

Ամառային այս հանգստի օրերին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներում կարծես անդորր չի նկատվում: Մի կողմից՝ բանակցության շուրջ տարաբնույթ հայտարարությունները, մյուս կողմից՝ շփման գծում լարվածությունը: Սահմանից այս կողմ պատերազմի վերսկսման առնչությամբ շատերն են անհանգստություն հայտնում: Սա դեռ քիչ էր, ԼՂՀ վարչապետի մակարդակով ղարաբաղյան իշխանություններն իրենց անհամաձայնությունը հայտնեցին Հայաստանի ղեկավարության «մադրիդյան սկզբունքներով» տարվող բանակցություններին:

Իրականում Արա Հարությունյանի տեսակետը ամենևին էլ մասնավոր կամ սուբյեկտիվ չէ: Տեղի մեր աղբյուրի փոխանցմամբ, Ղարաբաղում և´ հանրային, և´ քաղաքական շրջանակներում սկսել են հաճախ դժգոհություններ հնչել այս առնչությամբ, և վերջիններս իրենց անհամաձայնությունն են հայտնում Հայաստանի ղեկավարությունից, մասնավորապես հիմնախնդրով զբաղվող պատկան մարմիններից:
Ավելին, բացի այս հանգամանքից կա ևս մեկ այլ դժգոհության առիթ. շատերը պնդում են, թե ղարաբաղցիների երբեմնի «փայլն ու դուխը» Հայաստանում այս իշխանությունների օրոք լրիվ մարել են և իրենց այլևս առաջվա պես «արտոնություններ» չեն տրվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ